«Սարփի» մաքսային անցակետում կանխվել է «մեթամֆետամինի», «պրեգաբալինի» և »կոկաինի» մաքսանենգության 2 դեպք, հաղորդել է Եկամուտների ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ օտարերկրյա քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ ուղեբեռի մանրակրկիտ զննման արդյունքում մաքսային ծառայողները նրանց պայուսակներում և մարմնի վրա հայտնաբերել են արգելված դեղամիջոցների 78 հաբ, նաև` ավելի քան 2 գրամ «կոկաին» թմրամիջոց։
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողների և Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները երկրի սահմանով «Սարփի» մաքսային անցակետում կանխել են թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղամիջոցների և «կոկաին» թմրամիջոցի մաքսանենգության 2 դեպք։
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան վարչություն՝ հետագա արձագանքման համար», — ասված է հաղորդագրության մեջ։