Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 20․8 տոկոսով

Վրաստանի արտաքին առևտրաշրջանությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով աճել է 20․8 տոկոսով՝ կազմելով 9 մլն 124 հազար 800 դոլար։ Այս մասին ասված է Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության վերջին հաշվետվությունում։

Ծառայությունից Interpressnews-ին տեղեկացրել են, որ արտահանումը կազմել է 2 448 1 մլն, իսկ ներկրումը՝ 6 676 7 մլն դոլար:

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության մասին մանրամասն տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի 19-ին: