Սեփական ապագան որոշելը վրաց ժողովրդի իրավունքն է․ Բրիտանիայի ԱԳ նախարար

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին հայտարարել է, որ վրաց ժողովրդի ինքնիշխան իրավունքն է՝ ինքնուրույն որոշել սեփական ապագան և ճակատագիրը՝ անկախ արտաքին միջամտությունից:

Քլեվերլին նշել է՝ Բրիտանիան սրտանց ողջունում է Վրաստանի առատաձեռն և սկզբունքային աջակցությունը ընդհանուր բարեկամ Ուկրաինային:

«Ինչպես ուկրաինացիների, այնպես էլ վրաց ժողովրդի ինքնիշխան իրավունքն է որոշել՝ իրենց սեփական ապագան և ճակատագիրը: Այս իրավունքը պետք է պաշտպանված լինի: Այդ իսկ պատճառով մենք շատ սերտորեն աշխատում ենք Վրաստանի հետ՝ ամրապնդելու  երկրի պաշտպանողականությունը ընդդեմ Ռուսաստանի միջամտության: Մենք շարունակում ենք աջակցել ձեր եվրաատլանտյան ձգտումներին»,- ասել է Քլեվերլին:

Ըստ Քլեվերլիի՝ ուժեղ և միասնական ՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի անվտանգության համար ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս.

«Այդ իսկ պատճառով հատուկ փաթեթ է մշակվել Վրաստանի համար, և 2023 թվականին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Ռումինիայի դեսպանատան հետ միասին հանդես կգա որպես ՆԱՏՕ-ի կոնտակտային ներկայացուցիչ Վրաստանում»:

Կարևորվել է վրաց-բրիտանական ռազմավարական գործընկերությունը