Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Տաջիկստանի դեսպանին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Տաջիկստանի դեսպան Իլխոմ Աբդուրախմոնին։

«Հանդիպեցի Վրաստանում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իլխոմ Աբդուրախմոնին։

Հանդիպման ժամանակ ընդգծվեց Վրաստանի և Տաջիկստանի Հանրապետության միջև պատմականորեն բարեկամական հարաբերությունները։

Ես երախտագիտություն հայտնեցի Վրաստանի տարածքային ամբողջականությանը Տաջիկստանի ցուցաբերած աջակցության համար։

Մենք քննարկեցինք երկու երկրների միջև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Կենտրոնացանք խորհրդարանական կապերի ամրապնդման վրա, այդ թվում՝ խորհրդարանների նախագահների այցելությունների կազմակերպման և խորհրդարանական բարեկամական խմբերի միջև համագործակցության խորացման միջոցով։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև տնտեսության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում ներուժի ավելի լավ օգտագործման կարևորությանը։
Տաջիկստանի դեսպանը խոսեց մշակութային կապերի մասին։ Նա ինձ տեղեկացրեց, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում նախատեսվում է տեղադրել Շոթա Ռուսթավելիի կիսանդրին։

Մենք նաև քննարկեցինք Միջին միջանցքի զարգացման կարևորության հարցը՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ առևտրի ընդլայնումը հնարավոր դարձնելու համար», — գրել է Շալվա Պապուաշվիլին։