Շինհրապարակում 20-ամյա երիտասարդ է մահացել

Բաթումիի շինհրապարակներից մեկում դժբախտ պատահարից 20-ամյա երիտասարդ է մահացել։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 12-ին, Կոբալաձեի փողոցում։

Առարկայի հարվածի հետևանքով երիտասարդը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են «Բաու» կլինիկա։

«Բաթումելեբի»-ի տեղեկության համաձայն՝ «Բաու» կլինիկայում հայտնել են, որ տղամարդը նյարդավիրաբուժական վիրահատության է ենթարկվել. վերակենդանացման բաժանմունքում մինչև մահանալը երիտասարդին միացված է եղել արհեստական ​​շնչառության սարք։