Շուշիի «գրավմանը» նվիրված միջոցառում Մառնեուլիում

Մայիսի 8-ին Մառնեուլիում Վրաստանի ադրբեջանցիների ինտեգրացիայի կենտրոնում անցկացվել է Շուշի քաղաքի գրավման 27-րդ տարվան նվիրված միջոցառում՝ «Կորցված դրախտ» խորագրով: Այս մասին հայտնում է marneulifm.ge կայքը:

Հանդիպմանը ներկա են գտնվել Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը, Ինտեգրացիայի կենտրոնի գործադիր տնօրեն Այգուլ Իսաևան, կենտրոնի աշակերտները, ուսանողներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Այգուլ Իսաևը նշել է, որ միջոցառման հիմնական նպատակը երիտասարներին ծանոթացնելն է անցյալի հետ:

Ինչպես հայտնում է Մառնեուլի ռադիոն, միջոցառմանը Շուշիի գրավումից մինչ օրս եղած նկարներով տեսահոլովակ է ներկայացվել: Կայքում կարդում ենք նաև, որ 1992 թվականին հայ ուժային կառույցներից Շուշիի պաշտպանության համար զոհվել է 195 մարդ, վիրավորվել՝ 165-ը, 58-ը՝ պատանդ վերցվել: Ինչպես նաև պատմական հուշարձաններ, թանգարաններ, դպրոցներ մնացել են գրավման տակ, իսկ քաղաքի գրավման ժամանակ զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում կանայք և երեխաներ: