Շների հիպերպոպուլյացիայի կառավարման ծրագրի շրջանակներում տեր ունեցող էգ շների ստերիլիզացման, նույնականացման (չիպավորման) և էլեկտրոնային բազայում գրանցման գործընթացն ակտիվորեն ընթանում է։
Սննդամթերքի ազգային գործակալության հաղորդմամբ՝ միջոցառումներն իրականացնում են մրցույթով (տենդերով) ընտրված մասնավոր անասնաբուժական հաստատությունները։
Մարզերում միջոցառումների ընթացքին տեղում ծանոթացել է Սննդամթերքի ազգային գործակալության պետի տեղակալ Ալեքսանդր Զուրաբիշվիլին և նշել, որ գործընթացն ընդգրկում է բոլոր մարզերը և արդյունավետորեն է ընթանում։
«Նշված միջոցառումների նպատակն է կենդանիների անվերահսկելի բազմացման կանխարգելումը, կենդանիների հիվանդությունների տարածման նվազեցումը, կենդանիների բարեկեցության բարելավումը և հասարակության համար անվտանգ միջավայրի ստեղծումը»,- ասել է Ալեքսանդր Զուրաբիշվիլին։
Ծրագրի առավելագույն հասանելիությունն ապահովելու նպատակով միջոցառումների անցկացման ժամանակացույցը նախապես հրապարակվում է Facebook հարթակում՝ (https://www.facebook.com/profile.php?id=61580338640226&locale=ka_GE)։
Կենդանիների տերերն ու հետաքրքրված անձինք կարող են դիմել նաև տեղական մունիցիպալիտետներ։