Օգոստոսի 3-ից սկսած՝ Թբիլիսիից Բաթումի ուղևորատար գնացքի երթուղու տևողությունը 5 ժամից կկրճատվի մինչև 4 ժամ։
Այս փոփոխության շրջանակներում «Վրացական երկաթուղիներ»-ը նախատեսում է լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ներդնել Գուրիայի հատվածում և հայտարարել է 107 հազար 380 լարի արժողությամբ պարզեցված գնման մասին՝ 25 երկաթուղային անցումներում տեսահսկման համակարգի տեղադրման համար։
«Վրացական երկաթուղիներ»-ի պարզաբանմամբ՝ գնման անհրաժեշտությունը կապված է Գուրիայի հատվածում գնացքների շարժման արագության ավելացման նախագծի հետ, քանի որ մեծ արագությամբ երթևեկության պայմաններում, հատկապես երկաթուղային անցումներում, անվտանգության լրացուցիչ վերահսկողության անհրաժեշտությունը մեծանում է։