Ընդհանուր առողջապահական ապահովագրության կարգում լուրջ փոփոխություններ են արվում

Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է համընդհանուր առողջապահական ապահովագության ծրագրի փոփոխությունների մասին: Ծրագիրը քննարկվել է Կառավարության հերթական նիստին: Ընթացիկ տարվա մարտից ընդհանուր ապահովագրության ծրագրում էական փոփոխություններ են մտցվելու: Արդյունքում բնակչության այն մասը, որն օգտվում էր պետական ապահովագրության նվազագույն փաթեթից, կարող է ստանալ ամբողջական փաթեթ, իսկ նրանք, ովքեր օգտվում էին այսպես կոչված կրկնակի ապահովագրությունից, կօգտվեն միայն մասնավոր ապահովագրական ընկերությունների ծառայություններից:

Նախարար Դավիթ Սերգեյենկոն ասել է, որ փոփոխությունների արդյունքում մոտ 120 հազար մարդ, ովքեր 2013-ի հուլիսի 1-ից չունեն մասնավոր ապահովագրություն և օգտվում են միայն նվազագույն փաթեթեից, այս տարվա մարտի 1-ից ստանալու են բժշկական ծառայությունների վճարման ամբողջական փաթեթ: 2013 թվականի հուլիսի 1-ի տվյալներով՝ Վրաստանում մասնավոր ապահովագրությունից օգտվում էր մոտ 500 հազար մարդ: Ավելի ուշ նրանց մի մասը տարբեր պատճառներով զրկվել է դրանից, օրինակ՝ աշխատանք կորցնելու հետևանքով:  Նրանք դարձել են պետական ապահովագրության օգտատերեր, սակայն միայն նվազագույն ծառայությունների իրավունքով: Եվ ընդհակառակը, բնակիչների որոշ մասը այդ թվականին չի եղել մասնավոր ապահովագրության բազայում, այլ ձեռք է բերել այն ավելի ուշ, այսպիսով ձեռք բերելով կրկնակի ապահովագրության իրավունք: Նրանք նոր որոշմամբ կօգտվեն միայն մասնավոր ապահովագրությունից: Առողջապահության նախարարությունը թարմացրել և համեմատել է Վրաստանի ապահովագրված քաղաքացիների ցուցակը: Տվյալների նորացման աշխատանքները տարվում են 2015-ի սեպտեմբերից:

Թողնել պատասխան