37 հազար փախստական բնակարանի իր հերթին է սպասում

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» (IDFI) տվյալներով՝ Վրաստանում մոտ 37 հազար բռնի տեղահանվածներ սպասում են բանկարանի: Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկայումս Վրաստանում ապրում է մոտ 267 հազար բռնի տեղահանված՝ Աբխազիայից և Ցխինվալիից: Պետությունը փուլ առ փուլ նրանց ապահովում է բնակարանով, կամ տալիս դրամական փոխհատուցում: Բացի այդ, ոչ իրենց կամքով տեղահանվածները Վրաստանում օգտվում են մի շարք արտոնություններից:

IDFI-ը Փախստականների և բնակեցման հարցերով նախարարությունից հարցում է արել՝ 2008 — 2016թթ. բռնի տեղահանված ընտանիքիների համար նախատեսված  աջակցության մասով: Խոսքը երկարաժամկետ բնակության վայր տրամադրելու մասին է: Ըստ նախարարության հաշվարկների՝ 37 հազար ընտանիքին բնակարանով ապահովելու համար մոտ 1,5 մլն. լարի կպահանջվի:

Վրաստանում գործում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու չորս տարբերակ՝ կառուցել բազմաբնակարան շենքեր, եթե տեղահանվածները զբաղեցնում են բնակելի տարածքներ, որոնք հաշվառված են պետական կամ տեղական իշխանության բալանսում, պետությունը օրինականացնում է, իսկ եթե փախստականներն ապրում են շենքերում, որոնք մասնավոր սեփականություն են համարվում, պետությունը գնում է դրանք սեփականատերերից՝ փախստականներին հանձնելու նպատակով: Նոր բնակարանն օրինականցնելու նպատակով տեղահանվածները պետք է դիմեն Փախստականների և բնակեցման հարցերով նախարարություն:

Թողնել պատասխան