Տնտեսական աճի միջին ցուցանիշը 10 տոկոս է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 8,8 տոկոսով։

Geostat-ի փոխանցմամբ, տնտեսական աճի միջին ցուցանիշը 2022 թվականի առաջին ինն ամիսներին կազմում է 10,2 տոկոս։

Geostat-ի տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.

  • փոխադրում և պահեստավորում,
  • տեղեկատվություն և հաղորդակցություն,
  • շինարարություն,
  • հյուրանոցներ և ռեստորաններ,
  • վերամշակում և հանքարդյունաբերություն,

Հարկ է նշել, որ նվազման միտում է նկատվել անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում։