Եվրապատգամավորը արձագանքում է Կոբախիձեի դիրքորոշմանը

Եվրախորհրդարանի պատգամավոր Մայքլ Գալերն արձագանքում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, ըստ որի` եթե Վրաստանում պատերազմ սկսվի մինչև դեկտեմբերի վերջ, ապա երկրին կտրվի Եվրամիության կարգավիճակ։

Եվրոպացի պատգամավորի խոսքով՝ թեկնածուի կարգավիճակ ստանալը հնարավոր է Եվրամիության պայմանների կատարմամբ՝ առանց պատերազմի։

«Անհրաժեշտ է ստանալ նման կարգավիճակ՝ կատարելով Եվրամիության առաջադրած պայմանները՝ առանց պատերազմի։ Սա է լավագույն ծառայությունը ժողովրդի ու երկրի շահերին»,- գրել է Գալերը թվիթերում։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն «Առաջին ալիքի» եթերում խոսել է Վրաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստալու հնարավորության մասին։ Նա նշել է, որ եթե Վրաստանում պատերազմ սկսվի, ապա թեկնածուի կարգավիճակը երաշխավորված կլինի։