Վրաստանի առողջապահական ապահովագրության ոլորտում տարբերակումներ կգործեն

Վրաստանի համընդհանուր առողջապահական ապահովագրության հարցում բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար շուտով գնի տարբերակված մոտեցում կկիրառվի:

Վրաստանի  Առողջապահության, աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարությունը հարցի շուրջ բոլոր մանրամասները կհրապարակի այս շաբաթվա ընթացում:

«Ցուցակների վերանայման արդյունքում պարզվել է, Վրաստանում ապրում է ավելի քան 40 հազար լարի եկամուտ ունեցող 32 հազար  քաղաքացի։ Նրանցից 20 հազարը օգտվում է մասնավոր ապահովագրական ծառայությունից: Բարձր եկամուտ ունեցող 10 հազար քաղաքացի փորձել է ձեռք բերել համընդհանուր ապպահովագրություն, չնայած այն բանին, որ   անապահով խավից չէ: Այդ իսկ պատճառով  բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար որոշ տարբերակումներ կգործեն: Առաջիկայում կներկայացնենք դրանց մանրամասները»,- հայտարարել է նախարար  Դավիթ Սերգեենկոն։

Թողնել պատասխան