Սննդի ազգային գործակալության հաղորդմամբ՝ դեղձի ներկման գործով իրենք դիմել են քննչական մարմիններին։
«Սոցիալական ցանցերում տարածված դեղձի ներկման տեսանյութի վերաբերյալ Սննդի ազգային գործակալությունը պարաբանում է, որ սա սննդի դիտավորյալ աղտոտման դեպք է։ Այս փաստը պահանջում է անհապաղ արձագանք, որի համար գործակալությունը արդեն դիմել է համապատասխան իրավապահ մարմիններին», — գրել է գործակալությունը։
Նշենք. սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես մի տղամարդ դեղձ է ներկում վաճառքի նպատակով։