Խափանված վերելակում քաղաքացիներ են եղել

Թբիլիսիի Գլդանի թաղամասի շենքերից մեկում երեկ վերելակը խափանվել է այն պահին, երբ ներսում քաղաքացիներ են եղել: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել, քանի որ խցիկը հաջողությամբ արգելակվել է և չի ընկել հորը։

Գլդանիի թաղապետարանի տվյալներով, վերելակի աշխատանքի վերաբերյալ շենքի համատիրությունը նախկինում ստուգման համար չի դիմել։

Ըստ տեղեկության՝ այս փուլում վերելակն աշխատում է: