Սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան կսուբսիդավորվի

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, թե սոցիալապես անապահով ընտանիքների համար ինչպես է կարգավորվելու էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը:

Ըստ նախարարի՝ 70 հազար և դրանից նվազ միավոր ունեցող ընտանիքների սպառած էլեկտրաէներգիայի սակագինը կսուբսիդավորվի մինչև 1 կՎտ/ժ-ի համար մոտ 12 թեթրիով:

Խուցիշվիլիի խոսքով, սոցիալական ուղղությամբ Վրաստանի ստանձնած բոլոր պարտավորությունները կշարունակվեն նաև 2023 թվականին։

«70-150 հազար միավոր ունեցող ընտանիքների համար սակագինը կկազմի մոտ 3,5 թեթրի։ Այս ուղղությամբ 2023 թվականի բյուջեով կհատկացվի 12 մլն լարի»,- նշել է նախարարը։

Վրաստանում մեկ տարում կենսապահովման նպաստ ստացողների թիվն աճել է