Սողանք Վրաստանում. ճանապարհը փակ է

Երկուշաբթի առավոտյան Վրաստանի Լենտեխի-Լասդիլի ճանապարհի 91-րդ կիլոմետրում՝ Բաբիլ գյուղի մոտ, սողանք է տեղի ունեցել։

Ճանապարհների դեպարտամենտի և քաղաքապետարանի փոխանցմամբ` սողանքի հետևանքով ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի երթևեկությունը։

Ըստ հաղորդագրության, սողանքից վնասվել է մեկ ավտոմեքենա, երկու ուղևորներին հաջողվել է անվնաս դուրս գալ մեքենայից։

Քաղաքապետարանից հայտնել են, որ դեպքի վայրում մոբիլիզացվել է ծանր տեխնիկա, շարունակվում են ճանապարհների մաքրման և վերականգնման աշխատանքները։

Ընթացիկ տեղեկատվության համաձայն, ճանապարհը երթևեկության համար կվերաբացվի օրվա ընթացքում։