Սպանություն Կախեթիում. 51-ամյա տղամարդ է ձերբակալվել

Սպանություն է կատարվել Կղվարելիի մունիցիպալիտետի Շիլդա գյուղում: 48-ամյա տղամարդուն խանդի հողի վրա դանակահարել է իր ընկերը։

Ոստիկանությունը որպես մեղադրյալ ձերբակալել է 51-ամյա Լ.Չ.-ին, որը նախկինում քրեական անցյալ է ունեցել: «Կախեթիս Խմա» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ մարդասպանն ու սպանվածը միասին էին աշխատում և ընկերներ էին։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ կանխամտածված սպանություն: Այս հանցագործության համար նախատեսված է մինչև 15 տարի ազատազրկում: