Թբիլիսիում իրար են բախվել ավտոբուսն ու ավտոմեքենան

Թբիլիսիի Թամարաշվիլի-Ծերեթելի փողոցների խաչմերուկի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. իրար են բախվել քաղաքային ավտոբուսն ու ավտոմեքենան.

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում, ըստ նախարարության՝ իրավախախտ վարորդը կտուգանվի։

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ վնասված ավտոբուսն արդեն տեղափոխվել է ավտոկայանատեղի, փոխարենը կգործի պահուստային ավտոբուս։