Նոր արգելքներ Վրաստանում. չի գործի տրանսպորտը, փակվում են խանութներն ու ռեստորաները

Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ են։

Նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ.

  • Արգելվում է  մարդկանց  տեղաշարժը ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով 21: 00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Բացառություններ կլինեն Ամանորի նախօրեին `դեկտեմբերի 31-ին և Սուրբ ծննդյան նախօրեին` հունվարի 6-ին,
  • Արգելվում է ուղևորափոխադրումը հանրային` այդ թվում միջքաղաքային տրանսպորտով: Մեքենաների դեպքում (ներառյալ տաքսիները) սահմանափակումներ չկան,
  • Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցնելու են առաքման ծառայության,
  • Բոլոր վաճառակետերն անցնում են առցանց վաճառքի (բացառություն են սննդի վաճառակետերն ու կենդանիների կերի վաճառքի կետերը, դեղատները, անասնաբուժական դեղատները, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութները և մամուլի կրպակները),
  • Գիտաժողովներ, դասընթացներ, մշակութային, ժամանցային միջոցառումներ թույլատրվում է միայն առցանց ձևաչափով,
  • Բաց և փակ տոնավաճառները չեն գործի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել,
  • Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքների կազմակերպման համար։

Հիշեցնենք` մինչ այս Վրաստանում արգելված էին մասսայական միջոցառումները, ռեստորաններն աշխատում էին մինչ 22:00-ն։ Այս ժամից սկսած` նոյեմբերի 9-ից արգելված էր դրսում մարդկանց տեղաշարժը (այդ թվում` մեքենայով)։ Դիմակ կրելը պարտադիր է այսուհետ նաև բաց տարածքներում (տուգանքը 20 լարի է, մոտ 6 դոլար)։