Ստոլտենբերգի մանդատը երկարաձգվել է մինչև 2022 թվականը

ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը երկարաձգվել է մինչև 2022 թվականը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշմամբ, Յենս Ստոլտենբերգի մանդատը երկարաձգվում է ևս երկու տարով՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը: Դաշնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ի արդիականացմանն ուղղված Ստոլտենբերգի աշխատանքին»,- ասված է Հյուսիսատլատյան դաշինքի հայտարարությունում:

60-ամյա Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է նշանակվել 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Նրա մանդատը սպառվում էր 2020 թվականին: