Ստրասբուրգի դատարանն սկսել է լրագրող Գելա Մթիվլիշվիլիի գործի քննարկումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգի դատարան) սկսել է լրագրող Գելա Մթիվլիշվիլիի գործի բովանդակային քննարկումը։

Խոսքը 2024 թվականի հունվարին Թբիլիսիի Կեկելիձեի փողոցում Խաթիաշվիլիների ընտանիքին Կատարողական բյուրոյի իրականացրած տեղահանման ժամանակ լրագրողի ձերբակալության մասին է։

Մթիվիլիշվիլին Ստրասբուրգի դատարանում վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4 հոդվածների խախտումները.

  1. Ազատության և անվտանգության իրավունք (հոդված 5),
  2. Արդար դատաքննության իրավունք (հոդված 6),
  3. Խոսքի ազատություն (հոդված 10),
  4. Իրավունքների կիրառման սահմանափակումների շրջանակ (հոդված 18):