«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին և Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեին շնորհել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Կոչում է շնորհվել նաև գլխավոր դատախազին։ Իրակլի Կոբախիձեի կարգադրությամբ՝ Գիորգի Գվարակիձեն ստացել է արդարադատության պետական խորհրդականի բարձրագույն հատուկ կոչում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիին շնորհվել է Վրաստանի սահմանային ոստիկանության գեներալ-մայորի բարձրագույն հատուկ կոչում։
Նախարար նշանակվելու պահին Թամազաշվիլին արդեն ոստիկանության գնդապետ էր։ 2025 թվականին նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիից նա ստացել է Պատվո շքանշան՝ «օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած բացառիկ ավանդի համար»։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ը Ոստիկանության աշխատողի օրն էր։