Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի (ALDE) նախագահ, Եվրախորհրդարանի անդամ և գերմանացի քաղաքական գործիչ Սվենյա Հանը արձագանքել է Վրաստանում ընդդիմության առաջնորդների ձերբակալություններին։
«Ես վրդովված եմ։ Վրաստանի ռեժիմը ձերբակալել է լիբերալ ընդդիմության ևս երեք առաջնորդի։ Սա քաղաքական հետապնդում է», — գրել է քաղաքական գործիչը Ֆեյսբուքում։
Սվենյա Հանի խոսքով՝ ALDE-ն, որը միավորում է Եվրոպայի ավելի քան 70 անդամ կուսակցությունների, այդ թվում՝ «Ստրատեգիա Աղմաշենեբելիի», «Գիրչի» և «Լելո» կուսակցություններին, շարունակում է աջակցել իր ընկերներին և Վրաստանի ժողովրդին, որն աջակցում է ժողովրդավարությանը։