Սխալ կայանման համար տուգանքների չափն աճել է 300 տոկոսով

Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն, 2023 թվականի առաջին 3 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մայրաքաղաք Թբիլիսիում սխալ կայանելու համար տուգանքների չափն աճել է գրեթե 300 տոկոսով։

Ըստ տվյալների՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին մայրաքաղաքում կայանման կանոնների խախտման համար կիրառված տուգանքներից բյուջե է մուտքագրվել 3,579 մլն լարի։ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1,006 մլն լարի է մուտքագրվել։

Ավելացել է նաև գանձումներից ու տուգանքներից բյուջե մուտքագրված գումարը։ Ֆինանսների նախարարության տվյալներով, այս տարվա 3 ամսում տուգանքներից ու գանձումներից բյուջե է մուտքագրվել 83,047 մլն լարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 55,240 մլն լարի։