«Տանը կեղծ փողեր էին տպում». 2 անձ ձերբակալվել է

Վրաստանի դատախազությունը կեղծ փողեր տպելու և իրացնելու գործով ձերբակալել է 2 քաղաքացու։

Դատախազության տվյալներով` քաղաքացիներ՝ Բ․Ց․-ն և Լ.Չ.-ն, վերջինիս բնակարանում գտնվող հատուկ սարքավորման միջոցով, սիստեմատիկ կերպով պատրաստել են 50 և 100 լարիանոց կեղծ թղթադրամներ, որոնք 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարի 12-ը շրջանառվել են Թբիլիսիում և Ռուսթավիի ութ վայրերում։

«Մեղադրյալների տնից առգրավվել են կեղծ թղթադրամներ պատրաստելու սարքավորումները և վաճառքի համար պատրաստված 34 հատ կեղծ 50 և 100 լարիանոց թղթադրամները» — հայտնում է դատախազությունը։

Երկու անձանց էլ մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի «Գ» ենթակետով, որը նախատեսում է 7-10 տարվա ազատազրկում։