Տարածաշրջանում Վրաստանի և Հայաստանի համացանցն է ազատ․ Freedom House

Freedom House-ը համացանցի ազատության զեկույցում Վրաստանը ճանաչել է «ազատ երկիր»՝ գնահատելով 100 -ից 78 միավորով։

Զեկույցում համացանցի ազատության մակարդակը գնահատվում է հետևյալ չափանիշներով՝ ինտերնետի մատչելիություն, բովանդակության սահմանափակում և օգտատիրոջ իրավունքների ոտնահարում։

Վարկանիշով Վրաստանն առաջ է անցել այնպիսի Գերմանիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիաիայից, Իտալիայից։

Հարևան Հայաստանը ևս ազատ երկրների ցանկում է՝ 74 միավորով, տարածաշրջանում ընդամենը 4 միավոր է զիջում Վրաստանին։

Ադրբեջանը 38 միավորով անազատ երկրների ցանկում է: Թուրքիան ստացել է 32 միավոր, Ռուսաստանը՝ 23, Իրանը՝ 16: