Տաթև Ասատրյանի մենահամերգը Թբիլիսիում

Մարտի 3-ին՝ Վրաստանում մայրերի օրվան ընդառաջ, Թբիլիսիում կայացավ Տաթև Ասատրյանի մենահամերգը:

Թբիլիսիի Սպորտի պալատը լեփ-լեցուն էր հանդիսատեսով:

Տաթև Ասատրյանը Թբիլիսիում մենահամերգով հանդես եկավ առաջին անգամ THE GOLDEN STAGE-ի հրավերով: