Վրաստանում շարունակում է պահպանվել բարդ համաճարակային իրավիճակը

Վրաստանում շարունակում է պահպանվել բարդ համաճարակային իրավիճակը: Հուլիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1392 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 372 685  է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 38 136 թեստավորում, որից 17 650-ը հակամարմինների արագ թեստով, 20 486-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 531 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 356 780 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 5 394:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.65%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.17%, վերջին 7 օրվանը՝ 3,7%: