ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում Վրաստանի և Ուկրաինայի համար տեղ չկա. Ֆ. Ֆիյոն

Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, թե Վրաստանը և Ուկրաինան Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում տեղ չունեն: Այս թեմայով նա խոսել է Le Monde պարբերականին տված հարցազրույցում. «Պետք է ընդամենն ընդունել, որ Ուկրաինան և Վրաստանը ստեղծված չեն ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար», — թեկնածուի խոսքերը  մեջբերում է ռուսական «ՌԻԱ նովոստին»: Նա անպատասխանատվություն է որակել նշված երկրներին ԵՄ և Հյուսիսատլանտյան դաշինք մուտք տալու մասին քաղաքական գործիչների կոչերը: Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունները ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունը համարում են իրենց արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակը: 2014-ին երկու երկիրն էլ նշված միությունների հետ Ասոցացման համաձայնագիր են ստորագրել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները անց կկացվեն երկու փուլով՝ 2017-ի ապրիլին և մայիսին:

Թողնել պատասխան