Վրաստանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) երեկ ձերբակալած ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը դատապարտվել է 14-օրյա ազատազրկման։ Ներքին գործերի նախարարությունը նրան մեղադրել է ճանապարհն արհեստականորեն փակելու համար։
«Ես վրաց ժողովրդի կողմնակիցն եմ, որի իրավունքները խախտվում են։ Ես միշտ դեմ կլինեմ Իվանիշվիլիին, որը կոչ է անում վրացիների շրջանում բռնապետություն հաստատել։ Իվանիշվիլին աջակցում է բռնապետությանը, ես աջակցում եմ ժողովրդին»։
Աֆգան Սադիգովը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանի դիմաց կայացած ցույցի ժամանակ։