1 զոհ, 3 վիրավոր. վթար Թբիլիսիում

Թբիլիսիի «Լիլո Արենայի» մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, 3-ը՝ վիրավորվել:

Ըստ տեղեկությունների՝ մահացածը 18-ամյա աղջիկ է։ Նախնական տվյալներով` նրանց վրաերթի է ենթարկել մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան։

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ մեքենայի վարորդը ձերբակալված է։ Հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 276 հոդվածով` ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։