Ճանապարհների վիճակը Վրաստանում

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93 կմ — 107 կմ (Գուդաուրի-Կոբի) հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է, այդ իսկ պատճառով այս հատվածում բոլոր տեսակի ճանապարհային երթևեկությունը սահմանափակված է:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս հատվածում արգելվում են նաև ճանապարհների մաքրման աշխատանքները:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության ջանքերով ձնահոսքի վտանգը վերացնելուց հետո կսկսվեն մաքրման աշխատանքները, և ճանապարհային երթևեկությունը հնարավորինս շուտ կվերականգնվի:

Բոլոր կենտրոնական մայրուղիներում ճանապարհային երթևեկությունն ազատ է:

Որոշակի տեսակի երթևեկության ռեժիմներ սահմանվել են միայն բարձրլեռնային շրջաններում: Մասնավորապես, մերկասառույցի, առատ ձյան և բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով կցորդիչների և կիսակցորդիչների տեղաշարժը սահմանափակ է Ախալքալաք-Կարծախ և Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղիներում: