Թբիլիսիում տեղի է ունեցել ակցիա-ներկայացում՝ նվիրված Բուչայում զոհվածների հիշատակին. լուսանկարներ

Բուչայում զոհվածների հիշատակին Թբիլիսիում անցկացված ակցիա-ներկայացում․ Լուսանկարը՝ «Նեթգազեթիի»․

Թբիլիսիում, խորհրդարանի դիմաց անցկացվել է ակցիա-ներկայացում նվիրված Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում զոհվածների հիշատակին։

«Այս ակցիայի կազմակերպման շարժառիթը եղել է Մոսկվայում մեկ մարդու կողմից իրականցված ակցիան: Մտածում էինք՝ եթե մեզ մոտ նման ակցիա անցկացվի, մեկից շատ մարդ կհավաքվի։ Ակցիայի նպատակն է աշխարհին հարցնել՝ ո՞վ է լինելու հաջորդը։ Ո՞ր քաղաքը կամ երկիրը: Եվս քանի՞ զոհաբերություն է անհրաժեշտ, որպեսզի աշխարհը կանգնեցնի Ռուսաստանին»,- լրատվամիջոցներին ասել է ակցիայի կազմակերպիչներից Էլենե Գլազովան։

Հիշեցնենք, որ Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում քաղաքացիական հագուստով շուրջ երեք հարյուր զոհվածների մասին են հաղորդում ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչներն ու լրագրողները։