Կրոնական հարցերի գործակալությունը շնորհավորում է Ավետման տոնը

Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին՝ Ավետման տոնի առթիվ։

Այսօր՝ ապրիլի 7-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ըստ Ավետարանի, հենց այս օրը Գաբրիել հրեշտակապետը ավետեց Մարիամ Աստվածածնին, որ նրանից ծնվելու է Աստծո Որդին՝ մարդկության փրկիչը։ 

Նշենք, որ Ավետումը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է. այն միշտ նշվում է ապրիլի 7-ին։

Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն։