Ճիշտ կլինի արտակարգ դրությունը երկարաձգել. Ցերցվաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ այսօրվա դրությամբ ճիշտ կլինի, որպեսզի արտակարգ դրությունը որոշ ժամանակով՝ օրինակ ևս երկու շաբաթով երկարաձգվի:

«Ինչքան ավելի խստորեն կպահպանենք սահմանափակումները և խորհուրդները, որոնք տվել է կառավարությունը, համաճարակի պիկը ավելի արագ կանցնենք և կնվազեն դեպքերը: Հետևաբար արտակարգ դրությունը ավելի շուտ կհանվի և երկրի տնտեսությունը կվերականգնվի: Սա պետք է բոլորը հասկանան և չասեն, ինչ լավ եղանակ է դուրս գանք զբոսնելու»,- հայտարարել է Ցերցվաձեն՝ նշլելով, որ նման քայլերը իրավիճակը կվատթարացնեն:

Հիշեցնենք, Վրաստանում արտակարգ դրությունը կավարտվի ապրիլի 21-ին: Կառավարությունում ընթանում են խորհրդատվություններ արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել:

Լուսանկարը՝ imedi.ge