Տեսանյութ. «Շնորհակալություն, Լաշա». Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել են ծանրամարտի օլիմպիական չեմպիոնին

Քիչ առաջ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում բազմաթիվ մարզասերներ «Շնորհակալություն Լաշա» գրությամբ, ծափողջույններով ու երգով դիմավորեցին ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեին:

Նրա շնորհիվ Վրաստանը  օլիմպիական խաղերում 2-րդ ոսկե մեդալն ունեցավ:

Ընդհանուր առմամբ` Վրաստանը Տոկիոյի օլիմպիական խաղերում 8 մեդալ ունի. 8-րդը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Գենո Պետրիաշվիլին: