Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 45-ամյա տղամարդը ձերբակալվել է իր անչափահաս երեխային պարբերաբար բռնաբարելու համար։ Նրան սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում։
Ձերբակալվածը Թուրքիայի քաղաքացի է. ըստ ՆԳՆ մամուլի կենտրոնի՝ տղամարդը սպառնացել է սպանել իր երեխային։ Նա ձերբակալվել է Բաթումիում։
«Մեղադրյալ տղամարդը համակարգված կերպով սեռական բռնության է ենթարկել իր երեխային՝ սպառնալով սպանել», — հայտնել է ՆԳՆ-ն։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտանիքի անդամի բռնաբարություն (հոդված 11, մաս 137) և ընտանիքի անդամի նկատմամբ սպառնալիքներ (հոդված 11, մաս 153):