Թբիլիսիի 2023 թվականի ընդհանուր բյուջեն կկազմի 1,768 մլրդ լարի. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Թբիլիսիի 2023 թվականի բյուջեի նախնական տարբերակն արդեն ուղարկվել է սակրեբուլո. գումարը կազմել է 1,632 միլիարդ լարի:

Կալաձեն նշել է, որ բյուջեն կհամալրվի ֆինանսների նախարարության տրանսֆերտով և միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկով։ Ընդհանուր առմամբ, տարբեր ծրագրերի իրականացման համար կհատկացվի 1,768 մլրդ լարի։

«Մենք խորհրդին ներկայացրել ենք բյուջեի նախագծի նախնական տարբերակը, բայց դա վերջնական տարբերակը չէր։ Մենք բանակցում էինք ֆինանսների նախարարության, կենտրոնական իշխանության հետ, որպեսզի լրացուցիչ փոխանցում կատարվի, և մեր բոլոր խոստումները փուլ առ փուլ կատարվեն։ Այս ծրագրերի իրականացումը շատ կարևոր է մեզ համար, քաղաքի և այստեղի բնակիչների համար….»,- ասել է Կալաձեն։

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, կենտրոնական կառավարությանը և ֆինանսների նախարարությանը` աջակցության ու համագործակցության համար։

Նրա խոսքով, հաջորդ տարվա բյուջեից զգալի գումար՝ 530 մլն լարի, կուղղվի տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցմանը, վերականգնմանն ու զարգացմանը. նախատեսվում է նաև մի քանի նոր և կարևոր նախագծերի իրականացում։