Թբիլիսիի դատախազությունում ստեղծվել են խարդախության քրեական գործերի դատավարական վերահսկողության և անչափահասների գործերի վարչություններ։
Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի դատախազությունը։
Ըստ հաղորդագրության՝ խարդախության քրեական գործերի դատավարական վերահսկողության վարչությունը կապահովի հետաքննությունների դատավարական վերահսկողությունը և պետական մեղադրանքի աջակցությունը դատարանում՝ համապատասխան քրեական գործերով, ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության գլխավոր քննչական վարչության խարդախության դեմ պայքարի բաժնի շրջանակներում։