Թբիլիսիի դպրոցներից մեկի սննդի կետի արտադրությունը կասեցվել է

Սննդի ազգային գործակալության աշխատակիցները դադարեցրել են արտադրական գործընթացը Թբիլիսիի 24-րդ հանրային դպրոցի սննդի կետում՝ կրիտիկական անհամապատասխանությունների պատճառով, հայտնել է Սննդի ազգային գործակալությունը։

Ըստ գործակալության՝ սննդի կետում նկատվել է հիգիենայի չափանիշների խախտում. «Սննդի ազգային գործակալության ստացած հաղորդագրության հիման վրա Թբիլիսիի սննդի դեպարտամենտի տեսուչները ստուգում են անցկացրել Թբիլիսիի Չուգուրեթիի շրջանի Բաքվի փողոց N1 հասցեում գտնվող Թբիլիսիի 24-րդ հանրային դպրոցի՝ «Սիսա» ՍՊԸ-ի սննդի օբյեկտում: Ստուգման ընթացքում հայտնաբերվել է կրիտիկական անհամապատասխանություն (հիգիենիկ նորմերի խախտում): Գործարարը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների վերացումը», — ասված է հաղորդագրության մեջ: