Թբիլիսիի և Մումբայի միջև կմեկնարկեն ուղիղ չվերթերը

Օգոստոսի 2-ից սկսած Հնդկաստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ IndiGo-ն, շաբաթական երեք անգամ Մումբայից Թբիլիսի ուղիղ կանոնավոր չվերթեր կիրականացնի, հայտարարել է Օդանավակայանների ասոցիացիան։

Մումբայը կդառնա Հնդկաստանի երկրորդ քաղաքը, որը Դելիից հետո կկապվի Վրաստանի հետ ուղիղ օդային կապով։ Ընդհանուր առմամբ, Հնդկաստանի և Վրաստանի միջև շաբաթական կիրականացվի 10 չվերթ։

IndiGo-ն նախկինում ամենօրյա չվերթեր է իրականացրել Դելի-Թբիլիսի-Դելի երթուղով։

Օդանավակայանների ասոցիացիայի հաղորդմամբ՝ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հնդկաստանից ուղիղ չվերթերով Վրաստան է ժամանել 56 հազար 241 ուղևոր։ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 123% աճ։