Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների պատճառով վերջին օրերին Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երթևեկությունը սահմանափակվել է, նախազգուշացրել է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Ըստ հաղորդագրության՝ տեղաշարժի սահմանափակումները վերաբերում են ինչպես անձնական տրանսպորտային միջոցներին, այնպես էլ հասարակական տրանսպորտին։ Սահմանափակվել է երթևեկությունը Հերոսների հրապարակում, Ռուսթավելիի պողոտայում, Տաբուկաշվիլիի փողոցում, Ազատության հրապարակում, Լեոնիձեի նրբանցքում, Կոտե Աբխազիայի և Պուշկինի փողոցներում։
«Մենք կոչ ենք անում բնակչությանը հաշվի առնել սահմանված սահմանափակումները և անձնական տրանսպորտային միջոցներով երթևեկելիս օգտվել այլընտրանքային երթուղիներից», — նշել են քաղաքապետարանից: