Հայ զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 15,9 մլն դոլար

Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջությունից Վրաստանի ստացած եկամուտն աճել է 132,1 տոկոսով։

ԱԲ-ի փոխանցմամբ, այս տարվա սեպտեմբերին զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմել է 375,6 մլն դոլար:

ԱԲ-ի տվյալների համաձայն, Վրաստանն ամենաշատ եկամուտը ստացել է ՌԴ քաղաքացիներից՝ 95,5 մլն դոլար։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 35,8 մլն դոլար, եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 31,5 մլն դոլար։

Մյուս երկրների պարագայում պատկերն այսպիսին է.

  • ԵՄ անդամ երկրներ՝ 44,7 մլն դոլար,
  • Իսրայել՝ 31,5 մլն դոլար,
  • Բելառուս՝ 21,7 մլն դոլար,
  • Հայաստան՝ 15,9 մլն դոլար,
  • Իրան՝ 15,2 մլն դոլար,
  • Սաուդյան Արաբիա՝ 11,7 մլն դոլար,
  • Ադրբեջան՝ 10,3 մլն դոլար: