Թբիլիսիի կենտրոնում գտնվող սննդի 12 կետերում խախտումներ են գրանցվել

Սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգումներ են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում, հատկապես զբոսաշրջիկների համար գրավիչ վայրերում տեղակայված հանրային սննդի կետերում։

Ստուգում անցած 51 սննդի կետերից 12-ում խիստ անհամապատասխանություն է գրանցվել:

Միևնույն ժամանակ ծառայությունը հաղորդում է, որ իրականացված ստուգումների և տնտեսվարող սուբյեկտների հետ անցկացրած խորհրդատվական աշխատանքների արդյունքում իրավիճակը նշանակալիորեն բարելավվել է: Հանրային սննդի կետերում նախորդ տարվա համեմատ խախտումները զգալիորեն նվազել են: