Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կուպրաձեն հանդիպել է վարորդներին

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Իրակլի Կուպրաձեն այսօր հանդիպել է միջքաղաքային երթուղային տրանսպորտի վարորդներին։

Տեղեկության համաձայն` միջքաղաքային երթուղիներում աշխատողների համար հիմնական խնդիրը կառավարության որոշումն է, որի համաձայն՝ հունվարի 1-ից նրանց կարգելվի աշխատել մինչև 2013 թվականը տրամադրած մասնավոր միկրոավտոբուսներով։ Եթե այս որոշումն ուժի մեջ մտնի, հարյուրավոր վարորդներ գործազուրկ կդառնան։ Չնայած վարորդները դեռևս պաշտոնական նամակ չեն ստացել, նրանք մտավախություն ունեն, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունն իրենց ընտանիքներին զրկելու է եկամտից։

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն այսօր վարորդների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե վտանգ կա, որ «Երազանք»-ի կառավարության մերձավորները կմենաշնորհեն միջքաղաքային տրանսպորտը։

«Առանցքային խնդիր է այն, որ «Վրացական երազանք»-ը միջքաղաքային տրանսպորտի նոր կառուցվածքը չհարմարեցնի իր մտերիմներին, ինչը հարյուրավոր վարորդների կդարձնի գործազուրկ», — ասել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Իրակլի Կուպրաձեն։