Թբիլիսիի մանկապարտեզներում մեկնարկում է գրանցումը

Այսօր ժամը 10:00-ից մեկնարկում է Թբիլիսիի մանկապարտեզներում երեխաների էլեկտրոնային գրանցման առաջին փուլը, որը կտևի մինչև հունիսի 10-ը։

Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցած տեղեկատվության համաձայն՝ գրանցումը կիրականացվի Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայքի միջոցով՝ www.kids.org.ge։

Գործակալության տվյալներով՝ հունիսի 3-10-ը կարող են գրանցվել առանձնացված խմբի երեխաները, մասնավորապես.

  • մանկատան երեխաները,
  • սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները (մինչև 100 հազար միավոր),
  • կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները,
  • երեխաները, որոնք արդեն քույր կամ եղբայր ունեն տվյալ մանկապարտեզում,
  • միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող քաղաքացիների երեխաները,
  • բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ունեցողներ երեխաները (չորս և ավելի երեխա),
  • զինծառայողների երեխաները (Վրաստանում ծառայության ընթացքում վիրավորված, զոհված և անհայտ կորած զինծառայողների երեխաներ, խաղաղապահ առաքելություններ և ծառայողական պարտականություններ, ինչպես նաև գրանցման ժամանակ միջազգային խաղաղապահ գործողություններում զինծառայողների երեխաներ):

Կարդացեք նաև՝

Թբիլիսիի մանկապարտեզներում գրանցումը կմեկնարկի հունիսի 3-ից