Այսօր՝ հունիսի 17-ի առավոտյան, Թբիլիսիի մետրոյի երթևեկությունը դադարեցվել էր։
«Նեթգազետի»-ին Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ մետրոյի երթևեկությունը դադարեցվել է 10 րոպեով՝ «տեխնիկական» պատճառներով։
Ըստ ականատեսների` ջուր էր լցվում մետրոյի կայարանի մեջ, և երթևեկությունը դրա պատճառով է դադարեցվել։
Գուրամիշվիլի մետրոյի կայարանի նախնական վերականգնողական աշխատանքները սկսվել են 2017 թվականին, և դրա հետևանքով կայարանը մի քանի ամսով փակվել է։ Այդ ժամանակ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայտարարել էր, որ մետրոյի կայարանում պետք է իրականացվեն լայնածավալ աշխատանքներ։