Ցուցարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մերձակայքից երթ կկազմակերպեն։
Ցույցի մասնակիցների խոսքով՝ ժամանակն է, որ բողոքի երթերը վերականգնվեն և դառնան ավելի բազմազան։
«Կոբախիձեի երեկվա հայտարարություններից ելնելով, որտեղ նա խոսում էր զրո կարեկցանքի մասին, մեզ համար շատ կարևոր էր որոշակի հետադարձ հայացք նետել այդ ամենին. վերաիմաստավորեցինք մեր պլաններն ու թարմացնում ենք Հանրային հեռարձակողի տարածքից սկսվող երթը։
Բոլորիդ խնդրում եմ միանալ մեզ Ռուսթավելիի հուշարձանի մոտ, ժամը 19:00-ին, որտեղ կկազմակերպենք հետաքրքիր ձևաչափի երթ։ Չեմ ասի այլ նորույթների մասին, սակայն կլինի շատ ավելի հետաքրքիր երթ, և մենք հանրությանը կներկայացնենք որոշակի փոփոխությունները։ Երթը կլինի շատ ավելի բազմազան, շատ ավելի հետաքրքիր և շատ ավելի հզոր զենք թե՛ քարոզչության, թե՛ այս ռեժիմի դեմ։
Ուստի բոլորն, ում համար այս երթը կարևոր է, բոլորը, ովքեր կարծում են, որ այս երթը առանցքային ներդրում և ազդեցություն կունենա այս բողոքի շարժման առումով, խնդրում եմ վաղը` ժամը 19:00-ին, միանալ մեզ Ռուսթավելիի հուշարձանի մոտ։ Մենք կներկայացնենք նորությունները»,- ասել է Գոտա Ճանտուրիան։
Հիշեցնենք, որ ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։