Թբիլիսիում բնակելի տներից մեկում նռնակ են նետել

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի բնակելի տներից մեկում նռնակ են նետել: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել լուսաբացին: Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 13-109 հոդվածի երրորդ մասով:

«Իրավապահների կողմից հայտնաբերվել է հանցագործություն կատարող անձի հավանական ինքնությունը և ընթանում է ինտենսիվ հետաքննչական գործողություններ նրան ձերբակալելու համար»,- հայտարարել են ՆԳՆ-ից:

Ինչ վերաբերում է վիրավորներին, երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկին շտապ վիրահատել են։